Կոնյակի սպիրտներ արտահանող տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն՝ արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
Ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատականի՝ տնտեսավարողների մոտ 2020-2023 թթ. մթերված խաղողից արտադրված սպիրտների մնացորդները գնահատվում են շուրջ 30 մլն լիտր։ Իրացման շուկաներում ավելի մրցունակ գներով կոնյակի սպիրտ ներկայացնելու, կոնյակի սպիրտի արտահանման ծավալներն ավելացնելու, ինչպես նաեւ 2024 թ. խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի իրականացման նպատակով աջակցությունը գնահատվել է շուրջ 700 մլն դրամ։