Պուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել է անել ամեն ինչ՝ Սև ծովում լցանավերի խորտակման հետևանքով նավթամթերքի արտահոսքը կանխելու և լցանավերը բարձրացնելու ծրագրեր մշակելու համար։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

«Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի լուծվի խորտակված լցանավերից նավթամթերքի արտահոսքը դադարեցնելու հարցը: Պետք է արդեն մտածել և մշակել խորտակված լցանավերի բարձրացման ծրագրեր»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ լցանավերը բարձրացնելն առանձին լայնածավալ աշխատանք է, որը կապված է համապատասխան մասնագետների պատրաստման և նախապես անհրաժեշտ սարքավորումների ու ֆինանսական ռեսուրսների տրամադրման հետ:

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանի սևծովյան ափամերձ հատվածում Կերչի նեղուցում լցանավերի վթարը տեղի է ունեցել 2024–ի դեկտեմբերին, լցանավերից մազութի արտահոսք է սկսվել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *