Նախատեսվում է, որ մինչև ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը գործող նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ կհրապարակի Ռուսաստանի տնտեսության դեմ ուղղված նոր պատժամիջոցներ:
Այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնյային:
Բայդենի վարչակազմը պատրաստում է նաև Ուկրաինային տրամադրել 500 միլիոն դոլարի նոր ռազմական օգնություն, որը պետք է ներառի հակաօդային պաշտպանության հրթիռներ, F-16 կործանիչների համար օժանդակ սարքավորումներ և այլն:
Դոնալդ Թրամփի երդմնակալությունը հունվարի 20–ին է: