Ինքնահռչակ Կոսովոյի իշխանությունները պատրաստվում են պայմանագիր կնքել թուրքական Makineve Kimya Endüstrisi (MKE) ընկերության հետ՝ զինամթերքի և անօդաչու սարքերի արտադրության գործարան կառուցելու համար։
Առաջին փուլում, որը նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում, կսկսվի 5,56 և 7,62 մմ տրամաչափի պարկուճների արտադրությունը։
Պայմանագրով նախատեսվում է նաև ստեղծել անօդաչու թռչող սարքերի մշակման լաբորատորիա։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ լաբորատորիան կկենտրոնանա սեփական FPV անօդաչու թռչող սարքերի ստեղծման վրա, որոնք կարող են օգտագործվել մարտական գործողություններում։