Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զորաբյան.

Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Ալիևը զգացել է արյան հոտը: Նա հասկացել է, որ բացվել է մի պատուհան, որում ինքը կարող է օգտվել էսօրվա առավելություններից, որ Ադրբեջանն ունի և՛ որպես ռազմականապես բավականին ուժեղ պետություն, և՛ տնտեսապես բավականին ուժեղ պետություն, և՛ մի պետություն, որի հետ ստիպված են հաշվի նստել անգամ գեր տերությունները: Ինքը սա զգացել է, և սա ըստ էության հայտարարություն է նրա մասին, որ Ադրբեջանը շատ շուտով սկսելու է ռազմական գործողություններ Հայաստանի դեմ: Հենց դրանով է պայմանավորված, որ էդ աննախադեպ գնահատականները արդեն գաղափարախոսական ապահովման է անցել էդ ագրեսիայի, որ 30 տարի է, չգիտեմ, ֆաշիստներ են կառավարել Հայաստանը, սա ֆաշիստական պետություն է: Էն, ինչ որ հիմա պլանավորում է Ալիևը, արդեն սահմանային վեճերի ինչ-որ լուծման հարցեր չեն, դա լինելու է բնակավայրերի գրավումը»,- ասել է Զուրաբյանը։

Անդրադառնալով նախօրեին Ալիևի կողմից Զանգեզուրի միջանցի վերաբերյալ հայտարարություններին, ՀԱԿ փոխնագահը նշել է․ «Ինքը էս թոհուբոհում մտածում է արդեն ավելի լուրջ բանի մասին. ինքը մտածում է մեծ միջանցքի մասին, որտեղ բնակավայրեր կվերցնի և այլն: Էս մարդն ասել է, որ ինքը պիտի ոչնչացնի ֆաշիստական Հայաստանը, ասել է, դրել է պայմաններ, ասել է, եթե էս պայմանները չեք իրագործում, ուրեմն կտեսնեք, ես ձեզ հետ ինչ կանեմ: Էս հարցին Նիկոլը երկու պատասխան ունի՝ կա՛մ ձվածեղ է եփում որպես բլոգեր, կա՛մ ասում է՝ եկեք չգնանք էսկալացիայի, էդ իրա «Արմենպրես»-ի ելույթում ասում է՝ եկեք, այնուամենայնիվ, փորձենք իրար հասկանալ, հասկանանք ինչի եք դուք մտածում, որ մենք ֆաշիզմ ունենք»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *