• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ո՞ր հարկատեսակներն ու տուրքերն են հիմնականում ապահովում բյուջեի եկամուտները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ByEditor

Nov 10, 2023

Յուրքանչյուրս փորձում ենք կառավարել մեր բյուջեն այնպես, որ կարողանանք հոգալ առօրյա կարիքները, կատարել պարտադիր վճարումները, օգտվել անհրաժեշտ ծառայություններից և կատարել խնայողություններ։

Նույն բանը տեղի է ունենում նաև երկրի բյուջեի մասով։ Այս հույժ կարևոր ֆինանսական փաստաթուղթը թույլ է տալիս լուծել բազմաթիվ համապետական խնդիրներ։ Սակայն ազգաբնակչությանն ի նպաստ նախագծերն ու միջոցառումները ֆինանսավորելու համար անհրաժեշտ են գումարներ, որոնք հիմնականում հավաքագրվում են հարկերի և տուրքերի միջոցով։

Նախնական տվյալներով՝ 2023թ-ի օգոստոսին ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծավալները կազմել են 168,204․7 մլն դրամ։ Վերջինիս 99,9%-ը պատկանում է հարկերին և տուրքերին, որոնք իրենց հերթին լինում են տարբեր տեսակների։

Հետաքրքիր է ուսումնասիրել՝ 2023թ-ի հունվար-օգոստոս ամիսներին հարկերի և տուրքերի ո՞ր տեսակներն են ապահովել պետության տարբեր ծախսերը․

Մեր կողմից առանձնացվել են բյուջեի եկամուտների ձևավորման մեջ նշանակալի մասնաբաժին ունեցող հարկատեսակները և տուրքերը։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ առանձնակի նշանակություն ունեն ավելացված արժեքի հարկը, որի մասնաբաժինը 2023թ-ի բոլոր ամիսներին ունեցել է մեծ մասնաբաժին։ Մասնավորապես, 2023թ-ի օգոստոսին ավելացված արժեքի հարկի մասնաբաժինը կազմել է 37.9%:

Հաջորդը եկամտային հարկն է, որի մասնաբաժինը 2023թ-ի հունվար-օգոստոս ամիսներին հիմնականում բարձր է եղել 20%-ից։ Մասնավորապես, 2023թ-ի օգոստոսին եկամտային հարկի ծավալների մասնաբաժինը բյուջեի եկամուտների ծավալներում կազմել է 28,5%։

Երրորդ հորիզոնականում է ակցիզային հարկը, որը 2023թ-ի օգոստոսին ունեցել է 7,9% մասնաբաժին։ Մաքսատուրքերի մասնաբաժինը 2023թ-ի օգոստոսին կազմել է 4,1%։

Շահութահարկի մասնաբաժինը 2023թ-ի օգոստոսին կազմել է 1,5%։ Վերջինիս ամենամեծ մասնաբաժինը դիտվել է 2023թ-ի ապրիլին՝ 52,4%։ Այնուհետև նկատվել է շահութահարկի մասնաբաժնի կտրուկ նվազում։