• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Իտալիան Airbnb-ից բռնագրավել է 779 մլն եվրո. Bloomberg

ByEditor

Nov 10, 2023

Իտալիայի ոստիկանությունը Airbnb ընկերությունից բռնագանձել է շուրջ 779 մլն եվրո (835 մլն դոլար)՝ որոշ հարկեր չվճարելու համար, գրում է Bloomberg-ը:

Airbnb-ն Իտալիային չի վճարել վարձակալությունից ստացված եկամուտի ավելի քան 21%-ը, որը կազմում է մոտ 3.7 մլրդ եվրո:

Նշվում է, որ այս տարվա սկզբին Միլանի դատախազները սկսել են հետաքննել նաև Facebook-ի մայր ընկերությունը՝ Meta-ն՝ չվճարված ավելացված արժեքի հարկերի համար, որոնք կազմում են մոտ 870 միլիոն եվրո:

* Airbnb-ն ամերիկյան օնլայն հարթակ է ամբողջ աշխարհում կարճաժամկետ վարձակալության, մասնավոր բնակարաններ առաջարկելու և գտնելու համար: Այն կացարան է առաջարկում աշխարհի 191 երկրի 65 000 քաղաքներում: