Առաջիկայում մենք վճռական քայլեր կձեռնարկենք. Էրդողան

Նոր ժամանակաշրջանում Թուրքիան ամբողջական աջակցություն կցուցաբերի, որպեսզի նպաստի Սիրիայում մշտական խաղաղությանը, հանգստությանը, կայունությանն ու տնտեսական բարգավաճմանը: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեկտեմբերի 31-ի ամանորյա տեսաուղերձում։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ինտենսիվ ջանքեր է գործադրում Գազայի հատվածում և պաղեստինյան այլ տարածքներում 15 ամիս շարունակվող արյունահեղությանը վերջ տալու, ինչպես նաև այդ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Բացի այդ, Էրդողանը նշել է Թուրքիայի վճռականությունը ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում:

«Առաջիկա ժամանակահատվածում մենք վճռական քայլեր կձեռնարկենք, որպեսզի իրականություն դարձնենք Թուրքիայի և ահաբեկչությունից զերծ տարածաշրջանի մեր տեսլականը», – ընդգծել է նա:

Ըստ թուրք առաջնորդի՝ Թուրքիան անհրաժեշտության դեպքում «առանց վարանելու կօգտագործի երկրի երկաթե բռունցքը»՝ իր անվտանգությունն ապահովելու նպատակով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *