Ադրբեջանում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան։
Այդ մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ:
Ռուբեն Վարդանյանին մեղադրանքներ է առաջադրվել մի շարք ծանր հոդվածներով, որենք վերաբերում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում։
Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ այս մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ղեկավարների դեմ հաշվեհարդար տեսնելուն։