• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ուկրաինան ՆԱՏՕ–ի անդամ չէ, սակայն նրան օգնություն կցուցաբերվի. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Byadmin

Feb 24, 2022

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը խայտարարել է, որ եթե ՆԱՏՕ–ի անդամ երկրին վտանգ սպառնա, դաշինքն անհապաղ կարձագանքի։

Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գծով պետնախարար, Բրիտանիայի փոխարտգործնախարար Ջեյմս Կլևերլին հայտարարել է, որ Ուկրաինային ինքնապաշտպանության համար օգնություն է ցուցաբերվելու։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինան, իհարկե, ՆԱՏՕ–ի անդամ չէ, սակայն մենք աջակցելու ենք ուկրաինացիներին իրենց ինքնապաշտպանության մեջ։ ՆԱՏՕ–ի անդամ երկրների միջև հարաբերությունները տարբերվում են Ուկրաինայի հետ հարաբերություններից, բայց մենք, իհարկե, աջակցելու ենք ուկրաինացիներին ինքնապաշտպանության հարցում»,–հայտարարել է Կլևերլին։Նա հավելել է, որ վարչապետը նախարարների կաբինետի արտակարգ նիստ է անցկացնում, որի ժամանակ որոշվելու է օգնություն ցուցաբերելու ձևը։«ՆԱՏՕ–ի անդամ երկրին սպառնացող վտանգի դեպքում անհապաղ արձագանք կլինի, և ՆԱՏՕ–ն համերաշխություն կդրսևորի», – նշել է Կլևերլին։Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։

Related Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *