• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ո՞ր երկրներն ունեն ամենավստահելի բանկերը. Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է

ByEditor

Jun 9, 2023

Ներդրողների համար երկրի գրավչության վրա ազդող գործոնների թվում միշտ նշվում է բանկերի հուսալիությունը։ Քանի որ բանկային վարկերը բիզնեսի հիմնական գործիքներից մեկն են, յուրաքանչյուր ներդրող ստուգում է այն երկրի բանկերի հուսալիությունը, որտեղ նախատեսում է գումար ներդնել:

Անհնար է գտնել մի երկիր, որը միաժամանակ ներգրավում է միլիարդավոր ներդրումներ և որտեղ բանկերը զանգվածաբար սնանկանում են։
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, սովորաբար հանդիպում է հակառակ պրակտիկան. եթե երկրում զանգվածաբար փակվում են բանկերը, ապա այդ երկրից կապիտալի արտահոսք է տեղի ունենում։

Համաշխարհային տնտեսական ֆորումն ամեն տարի The Global Competitiveness Report-ի իր մեծ զեկույցում ներառում է առանձին ուսումնասիրություն, որտեղ ներկայացվում է տարբեր երկրների բանկերի հուսալիությունը: Պետությունները համեմատվում են բանկերի հուսալիության և մարդկանց կողմից դրանց նկատմամբ վստահության միջին մակարդակով։

Եվ այսպես՝գրանցած ցուցանիշներով աշխարհում ամենահուսալի բանկեր ունեցող երկրների առաջին եռյակում են՝

Ֆինլանդիա- 6.7
Սինգապուր- 6.5
Հոնկոնգ-6.5

Ապա հաջորդում են Չիլին, Ավստրալիան, Կանադան, Լյուքսեմբուրգը։

Հետաքրքրական է, որ բանկերով հայտնի Շվեյցարիան ցանկում միայն 8-րդ հորիզոնականում է, իսկ ԱՄՆ-ը՝ 25-րդ։

Հայաստանը բանկային համակարգի հուսալիության ու մարդկանց վստահության ցանկում 65-րդ տեղում է՝ 5.2 ցուցիչով։
Նույնքան ցուցիչ ունի նաեւ Գերմանիան ու Քուվեյթը։

Մեր հարեւաններից Ադրբեջանը 77-րդ տեղում է, Վրաստանը՝ 82-րդ, Թուրքիան 88-րդ, Իրանը՝ 136-րդ։