• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Անկած ձկներ՝ Երևանի Վարդավառի լճում. ահազանգ է ստացվել

ByEditor

Jun 7, 2023

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են. «Հունիսի 5-ին, ժամը 07։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճը փառակալած է, կան անկած ձկներ։

Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի աշխատակիցները Վարդավառի այգու լճի տարածքում /«Թոխմախ գյոլ»/ դաշտային հետազոտություն են անցկացրել․ իրականացվել է ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձազննում իրականացնելու նպատակով։

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ նմուշների առաջնային անալիզների նախնական արդյունքների համաձայն ջրում լուծված թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար։ Ջուրը թույլ հիմնային է, հատկապես բարձր են ամոնիում (3-րդ, «միջակ» դաս) և սուլֆատ իոնների (5-րդ, «վատ» դաս) կոնցենտրացիանները։

Հիշեցնենք, որ «Պայքար պլաստիկ աղտոտվածության դեմ». այս կարգախոսով այսօր՝ հունիսի 5-ին, նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: