• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կայացավ տնտեսական լրագրության երկօրյա աշխատարան

ByEditor

Jun 7, 2023

Կարևորելով անկախ, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ տնտեսական լրագրության զարգացումը` ՀՀ կենտրոնական բանկը Վարքագծային որոշումների կենտրոնի հետ համատեղ հունիսի 3-4-ը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպել էր աշխատարան տնտեսական, տնտեսագիտական ու ֆինանսական ոլորտի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

Economic Fundamentals Initiative (EFI) հիմնադրամի ներկայացուցիչներ Ռենդալ Կ. Ֆայլերը (Հանթեր քոլեջի և Նյու Յորքի քաղաքային համալսարանի հետդիպլոմային կենտրոնի տնտեսագիտության պրոֆեսոր, 1993 թվականից տնտեսագիտության հրավիրված պրոֆեսոր CERGE-EI-ում), Ջոզեֆ Պ. Կալհունը (Ֆլորիդայի պետական համալսարանի պրոֆեսոր, Ձեռներեցական և տնտեսագիտական անվճար կրթության զարգացման Ստավրոսի կենտրոնի տնօրեն) և Թաունի Հանթ Ֆեռարինին (Ռոբերտ Ու. Պլաստերի տնտեսագիտական կրթության ամբիոնի պրոֆեսոր, Միսսուրի նահանգի Սենթ Չարլզ շրջանի Լինդենվուդի համալսարանի Համոնդի ինստիտուտի ավագ տնտեսագետ) տնտեսագիտական և ֆինանսական թեմաներ լուսաբանող 20 ԶԼՄ-ների լրագրողներին և խմբագիրներին ներկայացրին տնտեսագիտական հիմնադրույթների և սկզբունքների կիրառությունը լրագրության մեջ, տնտեսական տվյալների հետ կապված աշխատանքի առանձնահատկությունները, կիսվեցին այլ գործնական հմտություններով։

Կենտրոնական բանկի մասնագետները ներկայացրին գների կայունության ապահովման ԿԲ մեխանիզմները, խոսեցին գնաճի մասին։ Սեմինարին քննարկվեցին ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո հայաստանյան և տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները, ինչպես նաև այլ ընթացիկ հարցեր։

Մասնակիցները հույս հայտնեցին, որ նման սեմինարները հետագայում կկրեն պարբերական բնույթ։