• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ճապոնիան թարմացրել է հակառուսական պատժամիջոցների ցանկը

ByEditor

May 28, 2023

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ խստացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ։

Ինչպես հետևում է հաղորդագրությունից, պատժամիջոցների թարմացված ցուցակներում ներառված են Ռուսաստանից 17 ֆիզիկական անձինք և 78 կազմակերպություններ, որոնց ակտիվները Ճապոնիայում սառեցվում են։ Նաև արտահանման սահմանափակումներ են մտցվում 80 կազմակերպությունների նկատմամբ։

Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվում ռուսաստանցի մի շարք զինվորականների, այդ թվում՝ Հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի հրամանատար Միխայիլ Զուսկոյի և ՌԴ ցամաքային զորքերի հրթիռային զորքերի և հրետանու պետ Միխայիլ Մատվեևսկիի նկատմամբ։

Առանձին ցուցակով ներկայացված է յոթ մարդ ԼԺՀ-ից, ԴԺՀ-ից, պատերազմի ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի, Զապորոժիեի մարզերից, ինչպես նաև Ղրիմից:

Կազմակերպությունների թվում, որոնց ակտիվները սառեցվելու են, նշվում են «Սվյազ» գիտաարտադրական ձեռնարկությունը, «Մետեոր գործարանը, ավիաարդյունաբերական և պաշտպանական արդյունաբերության տարբեր ձեռնարկություններ։

Արտահանման սահմանափակումները, մասնավորապես, մտցվում են Հեռանկարային հետազոտությունների ​​հիմնադրամի, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Ավտոմատիկա կոնցեռն» բաժնետիրական ընկերության, ԿԱՄԱԶ ընկերության, «Սկոլկովո» հիմնադրամի և ուրիշների նկատմամբ։