• Tue. Apr 23rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Binance Sensei. Ուսուցիչ՝ արհեստական բանականությամբ

ByEditor

May 28, 2023

Binance Academy-ն կրիպտո և բլոքչեյն ուսուցման խոշորագույն հարթակ է, որը բաղկացած է հազարավոր անվճար կրթական նյութերից՝ ցանկացած մարդու համար։ Binance Sensei-ը նորարարական ուսուցողական գործիք է, որի հիմքում արհեստական բանակության տեխնոլոգիաներն են։ Այն Binance Academy-ի շրջանակներում գործարկվել է 2023թ. ապրիլի 24-ին: Binance Sensei-ն արհեստական բանականությունն օգտագործում է Binance Academy-ի ուսուցողական բովանդակությունն առավել մատչելի և հարմար կերպով ներկայացնելու համար։

Աշխարհի խոշորագույն կրիպտոհարթակ Binance-ը վերջերս Binance Academy ուսուցողական հարթակի շրջանակներում գործարկել է արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա հիմնված  Binance Sensei գործիքը, որն օգնում է առավել մատչելի կերպով կողմնորոշվել կրիպտոարժույթների, բլոքչեյն և Web3 տեխնոլոգիաների աշխարհում։ Վերջին տարում շատերը սկսել են ակտիվ կերպով օգտագործել խորը ուսուցման ChatGPT, DALL-E և այլ համակարգեր։ Արհեստական բանականության հիմքով նման գործիքներն այժմ անչափ պահանջված են, քանի որ 2023թ. առաջին կեսը կարելի է համարել արհեստական բանականության ոլորտում մեծ ցատկի իրականացման ժամանակաշրջան։ Արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն ունեն դյուրինացնելու ամենօրյա աշխատանքները, և դրանց հնարավորությունները գնալով աճելու են։

Binance-ն աջակցում է աշխարհում բլոքչեյն և Web3 տեխնոլոգիաների ներդրմանը՝ ստեղծելով համապատասխան էկոհամակարգ և անընդմեջ ներդնելով նորարարական լուծումներ։Հատուկ ուշադրություն է դարձվում ուսուցողական և կրթական գործընթացներին, այդ իսկ պատճառով գործարկվել են մի շարք հարթակներ, որոնք օգնում են ուսումնասիրել թվային ակտիվների աշխարհը։ Binance-ում ցանկանում են արհեստական բանականության շնորհիվ բազմապատկել կրիպտոարժույթների և բլոքչեյն տեխնոլոգիաների ոլորտներից հասկացողների քանակը։Այս նպատակի իրականացմանն էլ ուղղված է Binance Sensei-ի գործարկումը։

Ինչ է Binance Sensei-ը

Binance Sensei-ը արհեստական բանականության հիմքով նորարարական ուսուցողական գործիք է։ Այն գործում է Binance Academy անվճար ուսուցողական հարթակի շրջանակներում։ Binance Sensei-ը լրացնում և ավելի մատչելի է դարձնում ուսուցողական գործընթացը։ Binance Academy-ի նորեկներն ու փորձառու օգտվողները Binance Sensei-ի միջոցով կարող են մատչելի կերպով տեղեկատվություն ստանալ։ Դրա համար միայն պետք է հաղորդակցության ինտերակտիվ պատուհանում նշել բանալի բառերը, որից հետո Binance Sensei-ը կտա պատասխան, որի հիմքում Binance Academy-ի խոշորագույն տեղեկատվական բազան է։ Sensei-ը նաև օգտվում է այլ բաց աղբյուրներից։

Binance Sensei-ն աշխատում է նորարարական ChatGPT տեխնոլոգիայով, որը հնարավորություն է տալիս տեղեկատվությունը մատուցել օգտատիրոջ համար մատչելի ձևով։ Արհեստական բանականության տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս Binance Academy-ի հսկայածավալ ուսումնական բազայից օգտվել առանց դժվարությունների և անչափ պարզեցնում է ուսուցման գործընթացը։

Ինչ է Binance Academy-ն 

Binance Academy-ն Binance-ի առաջատար կրիպտոհարթակի ուսումնական ենթաբաժինն է, որտեղ հասանելի է հսկայական ուսուցողական բովանդակություն՝ կրիպտոարժույթների, բլոքչեյն և Web3 տեխնոլոգիաների մասին։ Ուսուցողական հարթակը գործարկվել է 2018թ.-ին։ Այնտեղ հրապարակվում են հոդվածներ, ուղեցույցներ, տեսանյութեր և այլ տեղեկատվական բովանդակություն, որը հնարավորություն է տալիս բարձրացնել գիտելիքների մակարդակը կրիպտոարժույթների, բլոքչեյն և Web3 տեխնոլոգիաների ոլորտում։

Binance Academy-ն հասանելի է 30-ից ավել լեզուներով։ Ուսումնական հարթակի բովանդակությունն անընդմեջ թարմացվում է, ինչն էլ հնարավորություն է տալիս մշտապես տեղեկատված լինել ոլորտի փոփոխություններին և նորարարություններին։ Binance Academy-ն ամբողջովին անվճար է, բացի դրանից գործում է «Սովորեք և վաստակեք» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս կրիպտոարժույթների, բլոքչեյն և Web3 տեխնոլոգիաների մասին թեստեր հանձնելիս ստանալ կրիպտոարժույթ։

Ինչպես օգտվել Binance Sensei-ից

Ինչպես նշեցինք, Binance Sensei-ը արհեստական բանականության տեխնոլոգիաներով աշխատող չաթ-բոթ է, որը հնարավորություն է տալիս նորովի կազմակերպել ուսուցողական գործընթացը Binance Academy-ում։ Բոթից օգտվելու համար պետք է մուտք գործել Binance Academy, գտնել չաթ-բոթի կոճակը և սեղմել այն։ Բացված նոր պատուհանում կարող եք մուտք անել ձեզ հետաքրքրող թեմայի բանալի բառերը կամ էլ ուղիղ հարց հղել բոթին։ Binance Sensei-ը ոչ միայն տեքստային պատասխան կտա ձեր հարցին, այլ նաև կբերի բազմաթիվ օգտակար հղումներ։