ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իրեն համարում է հավասարակշռված մարդ, ով գործում է ըստ պլանի, կայուն և կանխատեսելի՝ համակարգելով բոլոր քայլերը։
Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտությունից՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը հաջողությունների կհասնի մարտական շփման գծում։
«Մենք ելնում ենք նրանից, որ մենք հաջողության ենք հասնելու ռազմական շփման գծում և և լուծելու ենք խնդիրներ տնտեսական ոլորտում, որն ամեն ինչի հիմքն է, և լուծելու ենք սոցիալական, ռազմական անվտանգային խնդիրներ»,- ասել է նա: