Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող տեսանյութին։
«Լրագրողը մոտենում է հորս, կայանատեղիների մասին հարցեր է տալիս։ Վստահ եմ, հորս պատասխանները նյարդի ազդեցության հետևանք էին։ Ափսոսում եմ ասված խոսքերի համար և ներողություն եմ խնդրում։
Երևանի քաղաքապետարանն իր որևէ քաղաքականություն մշակելիս, որևէ աշխատանք կատարելիս հավասարապես բոլոր մարդկանց շահերը պաշտպանելու տրամաբանությամբ է շարժվում»,- ասել է քաղաքապետը։