• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ծավալը կազմել է 75 մլրդ դրամ. AMX

ByEditor

May 4, 2023

Հայաստանի ֆոնդային բորսայում մայիսի 2-ին տեղի են ունեցել 75 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ։
Մասնավորապես, մայիսի 2-ին AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 30 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 82 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.6839%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,6% է:

AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 20 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 20 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 35 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.6343%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,4% է:

AMGB3129A504 տարբերակիչ ծածկագրով և 31 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 10 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 10 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 32 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.7610%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,75% է:

AMGN36294251 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 10 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 10 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 21 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.6475%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,25% է:

AMGT52014249 տարբերակիչ ծածկագրով և 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 5 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 5 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 10 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.5951%:
Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: