• Wed. May 8th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Չավուշօղլուն հայտնել է` ինչու են փակել Թուրքիայի օդային սահմանը Հայաստանի համար

ByEditor

May 4, 2023

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ: Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Անկարայի նման որոշման պատճառը Երևանում օրերս բացված «Նեմեսիս» հուշակոթողն է։ Ի դեպ, Թուրքիայի ԱԳՆ ավելի վաղ նաև այդ մասին հայտարարություն էր տարածել։

Թուրքիան Հայաստանի համար փակել է օդային տարածքը երրորդ երկրներ թռիչքների համար։ Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները շարունակվում են (Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ-ՏԱՍՍ), նշել է նա:

«Եթե դրանք չդադարեցվեն, ապա մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա` NTV հեռուստաալիքի եթերում: