Բայդենը «հրաժեշտի հարված է պատրաստում Պուտինի ռազմական գանձարանին»

Ջո Բայդենը որոշել է օգտագործել ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին հնարավորությունը՝ Ռուսաստանի էներգետիկայի դեմ սահմանել նոր լայնածավալ պատժամիջոցներ: Այդ մասին հայտնել է ամերիկյան The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով չորս աղբյուր։

WP-ի վարկածով՝ նման պատժամիջոցները երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին ազդեցության ավելի մեծ լծակներ կտան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների ժամանակ: Թերթը նման միջոցներն անվանել է «Բայդենի հրաժեշտի հարվածը Պուտինի ռազմական գանձարանին»:

WP-ի զրուցակիցների խոսքով՝ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել այսպես կոչված «ստվերային» նավատորմի՝ միջազգային նավերի դեմ, որոնք ռուսական նավթ են մատակարարում դեպի արևմտյան երկրների շրջանակից դուրս պետություններ, ինչպես նաև այդ հումքի ռուս արտահանողների դեմ, որոնք մինչ այժմ պատժամիջոցների չեն ենթարկվել: Տարբերակների թվում է նաև լիցենզիայի հետկանչը, որը բանկերին թույլ է տալիս հեշտացնել Ռուսաստանի էներգետիկ գործարքները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *