• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Պետք է լուծումներ գտնել՝ հացահատիկի գործարքներում ռուսական բանկերին ներգրավելու համար. ՄԱԿ

ByEditor

May 3, 2023

ՄԱԿ-ը լուծում է փնտրում, որը թույլ կտա ռուսական բանկերին ներգրավվել հացահատիկի գործարքներում: Այս մասին մայիսի 2-ին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը։

«ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի ղեկավար Ռեբեկա Գրինսպենի և նրա թիմի աշխատանքի ուղղություններից մեկը լուծում գտնելն է, որը թույլ կտա ռուսական բանկերին, այդ թվում՝ Ռոսսելխոզբանկին, կատարել վճարումներ և գործարքներ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Ավելի վաղ Reuters-ի աղբյուրը հայտնել էր, որ մայիսի 3-ին նախատեսված է Սեւծովյան պարենային գործարքի վերաբերյալ հանդիպումը՝ իր բոլոր կողմերի մասնակցությամբ, և միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ բանակցություններն արդյունք կտան։

Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ հացահատիկի գործարքի վերաբերյալ հանդիպման մասին ոչ մի տեղեկություն չկա։