• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հնդկական ավիաընկերությունը Դելի-Թբիլիսի կանոնավոր թռիչքներ կսկսի

ByEditor

May 3, 2023

Հնդկական IndiGo խոշորագույն ավիաընկերությունը հուլիսի 31-ից կիրականացնի Դելի-Թբիլիսի ուղիղ կանոնավոր չվերթները: Նման տեղեկություն է հաղորդել TAV Georgia ընկերությունը, որը կառավարում է Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանները։ Ընկերության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ ավիափոխադրողը պլանավորում է շաբաթական երեք չվերթ իրականացնել։

IndiGo-ի ղեկավարությունը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան և TAV Georgia-ի ղեկավարության հետ հանդիպում կունենա չվերթների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական մանրամասների առնչությամբ:

IndiGo-ն Հնդկաստանի ամենամեծ ավիաընկերությունն է, որը հիմնադրվել է 2006 թվականին: Ներկայում այն թռիչքներ է իրականացնում 135 ուղղություններով, որոնցից 77-ը՝ ներքին, իսկ 58-ը՝ միջազգային։

TAV Georgia-ն TAV Airports Holding-ի դուստր ընկերությունն է: Նրա գործունեությունը Վրաստանում սկսվել է 2005 թվականին և գործող պայմանագրով կշարունակվի մինչև 2027 թվականը։