Թրամփը ցանկանում է արդար, կայուն, անվտանգ խաղաղություն Ուկրաինայում, Fox Business-ի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Կիտ Քելլոգը։
«Նախագահը շատ հետևողական է, իր ցանկությունն է դադարեցնել սպանությունները և խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Դա Թրամփի գլխավոր միջազգային առաջնահերթությունն է։ Նա ցանկանում է արդար, անվտանգ, կայուն աշխարհ»,- ասել է բանագնացը։
Նա նշել է, որ նախկինում եղել են խաղաղության բանակցություններ, այդ թվում՝ Մինսկի գործընթացը, որը «ձախողվել է»։ Քելլոգի խոսքով՝ Թրամփը մտադիր չէ գնալ այս ճանապարհով։
«Նա հասկանում է իր դաշնակիցների, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հարաբերությունների կարևորությունը: Եվ նա այն մարդն է, ով, հավատում եմ, կարող է մոտ ապագայում այդ հարցը լուծել», – ասել է Քելլոգը: