• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

2018-ին ես Նիկոլ Փաշինյանին դեմ եմ քվեարկել եւ մայիսի 1-ին, եւ մայիսի 8-ին։

ByEditor

May 1, 2023

Պատմականորեն հայ ժողովուրդը կրթությունը և աշխատանքը համարում է մարդու, ընտանիքի կայացման հարցում կարևորագույն գործոններից և անում է առավելագույնը ունենալու լավ կրթություն, լավ աշխատանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Թեև այսօր, պետությունը հեռու է որակյալ կրթություն և աշխատանք ապահովելու գործում ցանկալի արդյունք ներդնելուց, սակայն մեզանից յուրաքանչյուրը իր անհատական ջանքի շնորհիվ փորձում է ապահովել իր և իր ընտանիքի բարեկեցությունը։

Միևնույն ժամանակ, մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները, մեզ այլ ճանապարհ չեն տալիս, քան ունենալ հզոր պետություն, որտեղ յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը հանուն հայրենիքի պետք է ապահովել նաև անդադար աշխատելով։

Աշխատանք, որը կստեղծի արդյունք ոչ միայն անհատի ու ընտանիքի, այլ նաև, և առաջին հերթին պետության համար։

Հզոր պետություն ստեղծելու գործում մեր հավաքական պատասխանատվությունն ու աշխատանքը, վստահ եմ, տալու է իր արդյունքը, և մենք միասնաբար ունենալու ենք արժանապատիվ պետություն, որտեղ ապրում և արարում են արժանապատիվ քաղաքացիներ»։