• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Եթե Շարմազանով-42 գրելով կխուսափեինք Արամ-18 կամ Արտակ-19-ից՝ ջհանդամը, թե մեր լենտերը չէիք փակցնի»

ByEditor

May 1, 2023

2018-ին ես Նիկոլ Փաշինյանին դեմ եմ քվեարկել եւ մայիսի 1-ին, եւ մայիսի 8-ին։ Ի պատասխան Նիկոլի «զոմբիները» մայրաքաղաքի տարբեր հատվածներում իմ եւ իմ ընկերների սեւ լենտերն էին փակցնում: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլը այդպես զավթեց իշխանությունը՝ դագաղներով ու սեւ լենտերով։

Իրեն թվում էր, թե սեւ լենտեր փակցնելով մեզ սպանել է։

Բայց ոչ, այդ սեւ լենտերը խորհրդանշեցին մեր երիտասարդների ապագա հազարավոր կորուստները։

Եթե Շարմազանով-42 ու Աշոտյան-42.5 գրելով մենք կարող էինք խուսափել Արամ-18,Արտակ-19 կամ Արման-20 հազարավոր սեւ լենտերից՝ ջհանդամը, թե մեր սեւ լենտերը չէիք փակցնի։

Բայց Աշոտյան-42.5 ու Շարմազանով-42 ընդամենը սկիզբն էին ձեր մահաբեր գործերի»։