• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թայվան․ կռվախնձոր Չինաստանի և Արևմուտքի միջև

ByEditor

Apr 29, 2023

Բոլորիս ուշադրությունն այս օրերին ուղղված է ռուս-ուկրաինական ճգնաժամին, որը կարծես վերջ չունի։ Ընդհակառակը, կարող է վերածվել գլոբալ առճակատման, որը անմիջապես կազդի աշխարհի յուրաքանչյուր բնակչի բնականոն կենսագործունեության վրա։  Մեզ՝ հայերիս համար ստեղծված դրությունը չափազանց մտահոգիչ է, քանի որ մեր տարածաշրջանը կարծես սպասողական վիճակում լինի։

Սպասում են հարմար կայծի, որի արդյունքում ամբողջ տարածաշրջանը կբռնկվի, իսկ էպիկենտրոնում, ինչպես միշտ, հայերն են։ Իրավիճակը դեռևս պատկերացնում ենք ռուս-ուկրաինական ճգնաժամի համատեքստում, սակայն աշխարհի մյուս անկյունում ճգնաժամային իրավիճակին կարող է մոտենալ չին-թայվանական լարվածությունը։ Թվում է՝ փոքր պետություն է, ինչու են բոլորն այսքան մտահոգված։ Սակայն ամեն ինչ այնքան պարզ չէ։ Իրապես, Թայվանը տարածքի մեծության առումով հետաքրքություն չի ներկայացնում. այն մի փոքր մեծ է ՀՀ տարածքից։ Սակայն, աշխարհի համար այս փոքրիկ պետությունն ունի հսկայական տնտեսական նշանակություն․

Գծապատկեր 1․ Թայվանի նշանակությունը համաշխարհային տնտեսությունում

Վերլուծաբանների կարծիքով չին-թայվանական հավանական պատերազմը կխափանի համաշխարհային առևտրի 40%-ը։ Պատկերացնու՞մ եք՝ աշխարհն ինչպիսի քաոսի մեջ կհայտնվի։ Նկատենք նաև, որ ի տարբերություն Հայաստանի, թայվանցիները կարողացել են իրենց կիսանկախ կարգավիճակով այնպիսի տնտեսություն ձևավորել, որի պարագայում աշխարհում թողարկվող միկրոսխեմաների ծավալների 60%-ը արտադրվում է Թայվանում: Կիսահաղորդիչների համաշխարհային արտադրության 90%-ը ևս պատկանում է Թայվանին։ Ժամանակակից տեխնոլոգիական զարգացման համատեքստում Թայվանի դերակատարումն աննկարագրելի է։ Չնայած այն հանգամանքին, որ դեռևս ակտիվ ճգնաժամ չկա, սակայն Չինաստանի ահաբեկող գործողությունները վնաս են հասցնում Թայվանի տնտեսությանը։ Վերջինս 2022թ-ի 4-րդ եռամսյակում արձանագրել է անկում 0,4%-ով։