• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երևանում անցկացվում է Career City Fest 2K23 լավագույն գործատուների փառատոնը

ByEditor

Apr 30, 2023

Ս․թ․ ապրիլի 28-ին և 29-ին Մերիդիան Էքսպո կենտրոնում տեղի կունենա Skill Event Marketing Company-ի կողմից կազմակեպվող Career City Fest 2K23` լավագույն գործատուների փառատոնը։

#CCF-ը նպատակ ունի ներկայանալու հարթակ ստեղծել բոլոր այն ընկերությունների համար՝ անկախ ոլորտից և մասշտաբից, որոնք ունեն հստակ առաքելություն և կորպորատիվ մշակույթ, և, որ ամենակարևորն է, որտեղ մարդը բարձրագույն արժեք է:

Փառատոնի բացման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 28-ին, ժամը 11:30-ին։

Բացման արարողությանը ներկա էր և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքյսա Սվաջյանը։

«Այբ» դպրոցի տնօրեն, «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանին շնորհվեց Career City Fest-ի քաղաքապետի պաշտոնը ու նրան հանձնվեց առաջին ու միակ կարիերայի ապագայի քաղաքի բանալին։

Career City Fest 2K23 միջոցառման շրջանակներում կանցկացվեն Future Career Conf 2K23 և VIP in the Career City Fest 2K23 կոնֆերանսները։

Բացման արարողությունից հետո՝ ժամը 12:30-ից սկսած, մեկնարկեց VIP in the Career City Fest 2K23 կոնֆերանսը, որի մուտքը միայն հրավերով է։

Կոնֆերանսի հրավիրված խոսնակ է Unicorn Search-ի հիմնադիր, միջազգային HR փորձագետ Դարյա Բարկովան։

Ելույթի թեման՝ Աշխատակիցների լոյալության բարձրացման գործիքներ։

Career City Fest-ի և VIP in the CCF կոնֆերանսի ամբողջական օրակարգը կարող եք տեսնել այս հղումով՝ https://bit.ly/CCF_2K23_AGENDA_ARM

VIP in the CCF կոնֆերանսի ավարտին նույն օրը՝ սկսած ժամը 15:00-ից, կմեկնարկի Future Career Conf 2K23 կոնֆերանսը, որտեղ Հայաստանի առաջատար մասնագետները ելույթների և պանելային քննարկումների շրջանակներում կկիսվեն կարիերայի աճի և զարգացման իրենց փորձով։

Future Career Conf 2K23-ը կշարունակվի նաև միջոցառման 2-րդ օրը՝ ապրիլի 29-ին, իսկ միջոցառումը կեզրափակվի՝ երկրում և տարածաշրջանում առաջին անգամ կայանալիք, լավագույն գործատուների EVP (Employee value proposition) շոուով։

Փառատոնի երկու օրերի ընթացքում կգործի նաև Growth Zone, որտեղ մասնակիցները կծանոթանան երկրի առաջատար կրթական կազմակերպությունների հետ և մասնագիտական մաստերկլասերի, սեմինարների ու աշխատարանների ընթացքում կկատարելագործեն իրենց հմտությունները։

Career City Fest 2K23-ին արդեն գրանցվել է 7000+ այցելու, ներկայացված են լինելու 70-ից ավել տարբեր ոլորտների ընկերություններ, ելույթ են ունենալու 60-ից ավելի խոսնակներ, ունենալու ենք մաստերկլասեր և սեմինարներ։

Փառատոնի մուտքն ազատ է։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://careercityfest.am/arm

Կազմակերպիչը Skill – Event Marketing Company-ն է։