• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կանխատեսվում է, որ 50 տարի անց Ճապոնիայում բնակչությունը մեկ երրորդով կկրճատվի

ByEditor

Apr 27, 2023

Ճապոնիայի բնակչությունը մեկ երրորդով կկրճատվի առաջիկա 50 տարվա ընթացքում՝ հասնելով մինչև 87 միլիոնի: Համապատասխան կանխատեսումն այսօր հրապարակել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությանը կից Ազգաբնակչության և սոցիալական անվտանգության բնագավառի հետազոտությունների ազգային ինստիտուտը։

Ընդ որում, ինստիտուտի փորձագետների կարծիքով, մինչև 2070 թվականը կենսաթոշակային տարիքի մարդկանց բաժինը կկազմի 38.4 %։ 2020 թվականին այս ցուցանիշը կազմել է 28.6%։ Նաև ակնկալվում է, որ Ճապոնիայի բնակչության մեջ օտարերկրացիների բաժինը առաջիկա 50 տարում կհասնի 10.7%-ի։

Փետրվարի 28-ին Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հրապարակել էր հաշվետվություն, որի համաձայն 2022 թվականին երկրում ծնվել է 799,7 հազար երեխա, ինչը դարձել է ամենացածր ցուցանիշը 1899 թվականից ի վեր, երբ սկսել են համապատասխան վիճակագրություն վարել։ 2021 թվականի համեմատությամբ ծնելիության մակարդակն իջել է 5.1%-ով, ընդ որում՝ այն շարունակում է նվազել արդեն յոթ տարի շարունակ։

Ազգի սրընթաց ծերացումը, ծնելիության ցածր մակարդակի հետ մեկտեղ, պետությանը խոստանում է բազում խնդիրներ մոտ ապագայում։ Օրինակ՝ այժմ աշխատող ճապոնացիները ծեր հասակում կարող են չստանալ նույն չափով վճարումներ, որքան սահմանված է ներկայիս ճապոնացի թոշակառուների համար: