• Tue. Apr 23rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Խաղաղապահների միջոցով Ստեփանակերտի խանութներին միրգ և բանջարեղեն է առաքվում

ByEditor

Apr 27, 2023

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տեղեկացնում ենք, որ այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն, և խաղաղապահների միջոցով իրականացվող հումանիտար բեռների ներկրման լրացուցիչ խոչընդոտների վերացման դեպքում առաջիկա օրերին հնարավոր կլինի բնականոն հուն մտցնել կտրոններով նախատեսված ապրանքատեսակների համապատասխան ծավալների մատակարարումը:

Այն քաղաքացիները, որոնք չեն օգտագործել մինչև ապրիլի 25-ի համար նախատեսված կտրոնները, կարող են դրանցով շարունակել կատարել գնումներ:

Հիշեցնենք՝ 137 օր է, Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը փակել է Արցախի կյանքի ճանապարհն ու հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցրել 120 հազար հայի: