• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Իսպանիան ԵՄ-ից միջոցներ է խնդրել երաշտը հաղթահարելու համար

ByEditor

Apr 27, 2023

Իսպանիայի իշխանությունները Եվրահանձնաժողովին խնդրել են միջոցներ հատկացնել արտակարգ գյուղատնտեսական պահուստից՝ ջրի ծայրահեղ սղության հետևանքները հաղթահարելու համար։

«Այս երաշտի հետևանքով ստեղծված իրավիճակն այնքան լուրջ է, որ մենք չենք կարող հաղթահարել դրա հետևանքները միայն ազգային միջոցների հաշվին»,- ասվում է Իսպանիայի գյուղատնտեսության, ձկնաբուծության, սննդի արդյունաբերության նախարար Լուիս Պլանասի նամակում:

Տեղումների նվազումը և բարձր ջերմաստիճանը չափազանց բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսության ոլորտի և նրա եկամուտների վրա։ Ստեղծված իրավիճակը կբերի նաև արտադրության նվազման և ծախսերի բարձրացման։

Այս տարվա համար նախատեսված 456 միլիոն եվրոյի չափով գյուղատնտեսության համար եվրոպական պահուստի գրեթե կեսն արդեն ծախսվել է ուկրաինական հացահատիկի ճգնաժամի պատճառով Արևելյան Եվրոպայի երկրներին օգնության ֆոնին։