Ընդդիմությունը ստիպված կլինի ճանաչել ընտրությունները և վերադառնալ խորհրդարան,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։
«Արմատական ընդդիմությունը, ի վերջո, պետք է ճանաչի վրաց ժողովրդի կամքը և վերադառնա ժողովրդավարական շրջանակներ, ցավալի է միայն այն, որ անցնում է թանկարժեք ժամանակ, և մեր ժողովրդի էներգիան ու էմոցիաները պետք է օգտագործվեն մեր երկիրը առաջ տանելու համար» – ասել, է Շալվա Պապուաշվիլին։