ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի խմբաքանակում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման վերաբերյալ ծանուցում չի ստացել։ Այս մասին Tert.am-ին ասաց ՍԱՏՄ իրազեկման, խորհդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:
Մինչ այդ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել։ Այն հայտնաբերվել են ելակի չորս տոննա խմբաքանակում, որը մասնագետները ստուգման են ուղարկել օգոստոսի 21-ին։ Հատապտուղներում ստուգվել է տրիֆլոքսիստրոբին և տեբուկոնազոլ թունաքիմիկատների քանակությունը, որոնցից առաջինն ազդում է վերարտադրողական համակարգի վրա, երկրորդը՝ ներզատական համակարգը։ Ստուգման արդյունքում՝ ելակի խմբաքանակում հայտնաբերվել է 0,152 մգ/կգ տեբուկոնազոլ։ Այս տարրի ցուցանիշը չի նորմավորվում, բայց դրա առկայությունն արտադրանքում արդեն իսկ համարվում է ոչ անվտանգ։
Հատապտուղները նախատեսված էին ՌԴ մայրաքաղաքում, ինչպես նաև Մոսկվայի և Տուլայի մարզերում վաճառքի համար։