• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նսիտում ԱՄՆ պետդեպարտամենտի 2024թ. բյուջեի քննարկումներն են։ ԱՄՆ պետդեպը նախատեսում է 2024թ. 700 հզ. դոլարի ռազմակրթական ծրագրեր իրականացնել Ադրբեջանի հետ՝ հիմնավորելով, որ Ադրբեջանը Իրանի հետ հսկայական սահման ունի, մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, և «դա կարող է նպաստել զինվորականների արևմտյան կողմնորոշմանը»։

ByEditor

Mar 23, 2023

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը «Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման» ծրագրի շրջանակներում Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրում է մի շարք տեխնիկական սարքավորումներ, 13 ամենագնաց մեքենաներ և դրանց պահեստամասեր։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից։

Ներկայացված նախագծի համաձայն, նշված գույքն ամրացվելու է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը` սահմանապահ զորքերի կողմից իրենց առջև դրված խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով:

Նախագծն այսօր կառավարության նիստում հավանություն ստացավ ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։