«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սեպտեմբերի 3-ից կվերագործարկի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու գնացքները։ Այս մասին Sputnik Грузия -ին հայտնել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
Ընկերությունը պարզաբանել է, որ Թբիլիսիի ուղղությամբ երթուղին ժամանակավորապես դադարեցվել է այս տարվա հունիսի կեսերին, քանի որ ամառային սեզոնի հետ կապված Երևանից Բաթումի գնացքներ են գործարկվել։
ՀԿԵ տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերին գնացքը կաշխատի երկու օրը մեկ՝ Երևանից մեկնում ամսվա կենտ օրերին, Թբիլիսիից՝ զույգ օրերին։
Ճանապարհորդության ժամանակը կկազմի 10 ժամ 5 րոպե։ Երևանից մեկնումը տեղի ժամանակով 21:30-ին, ժամանումը Թբիլիսի՝ 07:35-ին:
Սեպտեմբերի 3-ից կվերագործարկվի Երևան-Թբիլիսի-Երևան հունիսին դադարեցված երկաթուղին