Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին առաջարկել է ընկերության գլխավոր գրասենյակը տեղափոխել Փարիզ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, հայտնել է The Wall Street Journal-ը։
Ըստ աղբյուրի՝ վեց տարի առաջ՝ 2018 թվականին, Մակրոնը Դուրովին ընթրիքի է հրավիրել։ Նախագահն առաջարկել է մեսենջերի ստեղծողին Telegram-ի գլխավոր գրասենյակը տեղափոխել Փարիզ, սակայն Դուրովը հրաժարվել է։
Միևնույն ժամանակ, ըստ թերթի, 2017 թվականին ֆրանսիական հետախուզական ծառայությունները Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ համատեղ գործողություն են իրականացրել «Purple Music» ծածկագրով, որի ընթացքում նրանց հաջողվել է մուտք ունենալ Դուրովի բջջային սարքի տվյալներին: Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել Ֆրանսիայում անհանգստության պատճառով, որ «Իսլամական պետությունը» (Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպություն) իբր օգտագործում է Telegram-ը ահաբեկչական հարձակումներ ծրագրելու համար։