• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Իրավիճակը մեզ համար աղետալի է. Ռասմուսենի Հայաստան գալը նշանակում է, որ տարածաշրջանը շուտով պայթելու է. Նահապետյան

ByEditor

Mar 18, 2023

Հայաստանի օրվա իշխանություններն սկսել են գործընթաց ՀԱՊԿ-ի հետ ապահարզան ստորագրելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Դա գործընթաց է, այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական խմբակը եթե ասեն՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, միանգամից դուրս են գալու: Դա գործընթաց է, արդյոք դա կհաջողվի, թե՞ ոչ, մեծ հարցական է: Ինչու ՆԱՏՕ-ի կողմից նշանակված նոր նայողը՝ смотрящий-ն, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը եկավ Հայաստան եւ, ոչ ավել, ոչ պակաս, գնաց Ջերմուկ: Ես բարձրաձայնել եմ, որ դա այն հարվածային ուղղություններից մեկն է, որտեղ Ադրբեջանը Հայաստանից երկու մարզ է փորձելու կտրել՝ հյուսիսից Ջերմուկով հարված, հարավից՝ Նախիջեւանից Վայքով հարված: Այո, Ջերմուկը ամենախոցելի վայրերից մեկն է:

Ես կարծում եմ, որ Ռասմուսենը եկել են վերաճշգրտելու հայկական կողմի դիրքորոշումը: Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբակի, հրաժարվել է ՀԱՊԿ-ի հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունից, դիտորդներ բերելուց: Ես չեմ բացառում, որ դիտորդներից հետո նաեւ ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ Հայաստան գար: Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, եւ Հայաստանում է մի անձնավորություն, որը Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունների պլանավորողն ու ճարտարապետն է: Ժամանակին էլ եղել է Պորոշենկոյի ռազմական գծով խորհրդականը: Նրա այցը վտանգներ է պարունակում»,-ասաց Նահապետյանը:

Նա հատկանշական համարեց, որ որպես խորհրդատվական ընկերության ղեկավար եկած անձը պաշտոնական հանդիիպումներ է ունեցել վարչապետի, ԱԽ քարտուղարի եւ պաշտպանության նախարարի հետ: «Հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ նրա կեցվածքը, խոսելաձեւը այնպես էր, որ ինքը եկել է որպես Հայաստանի նոր նայող, եւ այդպես էլ կա:

Իրավիճակը մեզ համար, մեծ հաշվով, աղետալի է, որովհետեւ այս անձի գալը նշանակում է, որ տարածաշրջանը շուտով պայթելու է՝ Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Իրան, Իրան-Թուրքիա»,-ընդգծեց ռազմական փորձագետը::

Նա նկատեց, որ ՌԴ հատուկ ծառայությունները շատ ավելի իրազեկ են Արեւմուտքի ծրագրերից, մասնավորապես, թե մեր տարածաշրջնում ինչ նպտակներ են նրանք հետապնդում. «ՀԱՊԿ պատվիրակության Հայաստան գալը գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, պատահական չէ: Պաշտոնական տեղեկատվությունն առայժմ ոչինչ չի ասում, բայց եթե ոչինչ էլ չասի, ես կարող եմ գնահատել, որ ապահարզանի գործընթացը, որ սկսել Արեւմուտքը Հայաստանի օրվա իշխանությունները ներկայացնող Փաշինյանի ձեռամբ, ամենայն հավանականությամբ, բավական լուրջ գործընթացի մեջ է»,-ասաց նա: