• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Իտալիայում կկառուցվի աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը

ByEditor

Mar 18, 2023

Իտալիայում կկառուցվի աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը։ Այն կկառուցվի Սիցիլիա կղզու եւ երկրի մայրցամաքային հատվածի միջեւ, տեղեկացրել է Bloomberg-ը։

Կամրջի նախագիծը մտահղացել էին դեռ հին հռոմեացիները, այն քանիցս քննարկել է Իտալիայի ժամանակակից կառավարությունը։ Ըստ պլանների՝ կառույցի երկարությունը կազմելու է 3,2 կիլոմետր։ Հինգշաբթի՝ մարտի 16-ին, Իտալիայի իշխանությունները հավանություն են տվել հրամանագրին, որը թույլ է տալիս վերսկսել նախագծի մշակումը։ Միաթռիչք կամրջի շինարարությունը պետք է սկսվի 2024թ.։

Նախկինում նախագծի իրականացմանը խանգարել են ֆինանսական եւ երկրաբանական խնդիրները։ Տասը տարի առաջ այդ պահին վարչապետի պաշտոնն զբաղեցնող Մարիո Մոնտին այն փակել էր մեծ ծախսերի եւ ինժեներական դժվարությունների պատճառով։ Նախագծի նախորդ տարբերակները ենթադրում էին, որ կամուրջը կլինի Վիլյա Սան Ջովանիի (Կալաբրիի շրջանի հարավ) եւ սիցիլիական Մեսինա քաղաքի միջեւ (մի փոքր ավելի հյուսիս)։

Ենթակառուցվածքի նախարար Մաթեո Սալվինին հայտարարել է, որ կամուրջը կօգնի կրճատել ածխաթթու գազի արտանետումների ծավալը։ Բացի այդ, կառույցը նեղուցով ճանփորդությունն ավելի արագ եւ էժան կդարձնի եւ կգրավի զբոսաշրջիկներին։