• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ադրբեջանի Միլլի մեջլիսը հայկական սփյուռքին Եվրոպայի «քաղցկեղային ուռուցք է անվանել». դեսպան

ByEditor

Mar 18, 2023

«Հայկական սփյուռքը վաղուց Եվրոպայի քաղցկեղային ուռուցք է», – Ադրբեջանի Միլլի մեջլիսի ձևակերպումն արտացոլում է Ալիևի ռեժիմի ռասիստական և ցեղասպան էությունը՝ բացահայտորեն խախտելով Արդարադատության միջազգային դատարանի՝ 7.12.2021 հրամանը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի մեծ դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

«Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»,- հիշեցրել է դեսպանը։