• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Որտեղի՞ց ներմուծվում մարտի 8-յան ծաղիկները և ի՞նչ ծավալով

ByEditor

Mar 9, 2023

Աշխարհի բազմաթիվ երկրներում տոնում են մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը։ Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր տարածաշրջանում և երկրներում կանայք բախվում են յուրօրինակ խնդիրների`կան որոշակի ընդհանրություններ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր երկրների կանանց։ Օրինակ, աշխատավարձերի գենդերային խզվածքը։ Հետևաբար, կան խնդիրներ, որոնք պահանջում են համատեղ գործողությունների իրականացում, որը կօգնի առավել արդյունավետ լուծել առկա հիմնախնդիրները։

Նկատենք, որ շատ երկրներում գրեթե նույն կերպ են տոնում կանանց միջազգային օրը։ Օրինակ, երկրների մեծ մասում այս օրը ընդունված է կանանց նվիրել ծաղիկներ։ Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե այս ծաղիկները, որտեղից են գալիս։

Պարզվում է՝ ծաղկի համաշխարհային շուկան ունի հսկայական ծավալներ․

Գծապատկեր 1․ Ծաղկի համաշխարհային շուկայի ծավալները 2020 թ.-ին և 2027 թ.-ին
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2020 թ․-ին ծաղկի համաշխարհային շուկայի ծավալները կազմել են $ 29,2 մլրդ։ Սպասվում է, որ 2027 թ․-ին շուկայի ծավալները կհասնեն $ 41,1 մլրդ։ Այս միտումը փաստում է, որ ծաղիկների նկատմամբ սերը գոնե մինչև 2027 թ.-ը ներառյալ միայն աճելու է։ 2020 թ.-ի դրությամբ աշխարհի առաջին տնտեսությունում՝ ԱՄՆ-ում, ծաղկի նկատմամբ պահանջարկը կազմել է $ 7,9 մլրդ։

Աշխարհի երկրորդ տնտեսությունում մինչև 2027 թ.-ը ծաղկի շուկայի ծավալները հասնելու են $ 8,5 մլն-ի։ Ակնհայտ է, որ չինացիներն այդքան էլ ծաղկի սիրահար չեն։

Ծաղկի արտահանման և ներմուծման կենտրոններ են համարվում հետևյալ երկրները․

Գծապատկեր 2․ Ծաղկի խոշոր արտահանողները և ներմուծողները 2022 թ.-ի դրությամբ
Ծաղիկները հիմնականում արտահանվում են Նիդեռլանդներից։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Կոլումբիան և Էկվադորը։ Ծաղկի խոշոր ներմուծողներ են համարվում ԱՄՆ-ն, Ճապոնիան և ԵՄ-ն։ Նկատենք, որ ԱՄՆ-ում վաճառվող ծաղիկների 70 %-ը բերվում է Կոլումբիայից։