• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում

ByEditor

Mar 4, 2023

Մարտի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը։

Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Կարեն Մնացականյանը զանգահարել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու հայտնել, որ եթե իր ֆինանսական հարցերը չլուծվեն, ինքը տարբեր պետական օբյեկտներ կպայթեցնի, մասնավորապես՝ դատարանները, ԱՄՆ դեսպանատունը և սպառնացել, որ նրանց ընտանիքի անդամներին կսպանի, կվառի և գնալու է Ոստիկանության Մալաթիայի բաժնի շենքը պայթեցնելու և վառելու է նրանց։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ դեպքի փաստով Ոստիկանության Մալաթիայի բաժնում նախաքննություն է կատարվում։

Պարզվում է Կ․ Մնացականյանի ամբողջական տվյալները, և նրան հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։