• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայաստանում են ամերիկյան եւ բրիտանական ներդրումային ընկերությունների ներկայացուցիչները

ByEditor

Mar 2, 2023

ՀՀ էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 27-ին ընդունել է Morgan Stanley, Artisan Partners, T.RowerPrice եւ Fidelity funds ամերիկյան եւ բրիտանական ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներին։

Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումներին, ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին, բիզնեսների թվային փոխակերպմանն ու ընկերությունների թվայնացմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը, արտահանվող ապրանքների ու շուկաների դիվերսիֆիկացմանը, այլընտրանքային էներգետիկայի եւ վերականգնվող էներգիայի աղբյուրներին առնչվող հարցեր։

Հանդիպման այլ մանրամասներ ներկայացված չեն: