• Thu. May 9th, 2024

kommersant.am

Just another WordPress site

AMX-ը կմիանա «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» նախաձեռնությանը

ByEditor

Mar 2, 2023

4-րդ տարին անընդմեջ «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» (Ring the Bell for Gender Equality) միջազգային նախաձեռնությանը կմիանա նաեւ AMX-ը։

Միջոցառումն այս տարի կազմակերպվում է Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից եւ տեղի կունենա մարտի 2-ին` Ալեքսանդր հյուրանոցում:

«Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» նախաձեռնության ընդհանուր գաղափարախոսությունն է սահմանել կայունության սկզբունքները աշխատավայրերում, նպաստել կանանց հզորացման սկզբունքների տարածմանը եւ բարձրացնել տնտեսական ոլորտում կանանց եւ տղամարդկանց իրավունքների եւ լիազորությունների հավասարության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։

Միջոցառումը կազմակերպվում է «Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության եւ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից:

Այս տարի «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջազգային նախաձեռնությանը միացել է ավելի քան 117 բորսա ամբողջ աշխարհից:

AMX-ից հայտնել են, որ միջոցառման խոսնակների ցանկում են լինելու Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Միավորված ազգերի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին եւ այլոք: Միջոցառմանը մասնակցելու են կառավարության, ֆինանսական եւ գործարար համայնքների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։