• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ռուսաստանյան բանկերին արգելվել է օգտվել արտասահմանյան մեսենջերներից

ByEditor

Mar 2, 2023

«Ռոսկոմնադզոր»-ը հրապարակել է օտարերկրյա այն մեսենջերների ցանկը, որոնցից, ըստ օրենքի, մարտի 1-ից մի շարք կազմակերպությունների արգելվել է օգտվել։

Frank Media-ի փոխանցմամբ՝ այդպիսի կազմակերպությունների թվում են բանկերը, բրոքերները, կառավարիչ ընկերությունները, ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամները, դեպոզիտարիաները եւ ապահովագրողները:

Մասնավորապես, նման մեսենջերները չեն կարող օգտագործվել վճարային փաստաթղթեր փոխանցելու, ինչպես նաեւ դրանց օգնությամբ ՌԴ քաղաքացու մասին անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն տրամադրելու համար։

Միաժամանակ, արգելքի տակ են մտնում նաեւ անկանխիկ հաշվարկների ժամանակ դրամական փոխանցումների մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ վճարումներ կատարելու համար անհրաժեշտ տվյալները եւ բանկերում ռուսաստանցիների հաշիվների ու ավանդների մասին տեղեկությունները: Բացի այդ, օտարերկրյա մեսենջերները չեն կարող օգտագործվել տարբեր տեսակի առցանց հաշվարկներ կատարելու ժամանակ:

Նման ծառայությունների ցանկը հաստատում է «Ռոսկոմնադզոր»-ը։ 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ գերատեսչությունն «արգելված» մեսենջերների շարքում ներառել է.

– Discord-ը,
– Microsoft Teams-ը,
– Skype for Business-ը
– Snapchat-ը,
– Telegram-ը,
– Threema-ն,
– Viber-ը,
– WhatsApp-ը
– WeChat-ը։