• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ավելի քան $5 միլիարդի ներդրում՝ Մեքսիկայում Tesla-ի գործարան հիմնելու համար

ByEditor

Mar 2, 2023

Tesla-ն մի քանի միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում ձեռնարկություն հիմնելու համար։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին El Milenio հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է բազմակողմ հարցերով եւ մարդու իրավունքների գծով Մեքսիկայի արտաքին գործերի փոխնախարար Մարտա Դելգադոն։

«Այս կարգի ներդրումները, որոնք գերազանցում են $5 միլիարդը, հնարավոր չէ կատարել առանց դաշնային կառավարության ուղեկցման, եւ մենք կշարունակենք աջակցությունը։ Այս գործարանը կարտադրի մոտ 1 միլիոն էլեկտրամոբիլ ինչպես ազգային շուկայի, այնպես էլ արտահանման համար»,- ասել է նա։

Նշվում է, որ ձեռնարկությունը կտեղակայվի Մեքսիկայի հյուսիս-արեւելքում՝ ԱՄՆ-ի սահմանին մոտ:

Երկրում Tesla-ի գործարան կառուցելու ծրագրերի մասին փետրվարի 28-ին հայտարարել էր Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը՝ պատմելով ընկերության ղեկավար Իլոն Մասկի հետ ունեցած զրույցի արդյունքների մասին։