• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Նյարդային պոռթկում է. Լավրովը` նոր պատժամիջոցների առաջարկի մասին

Byadmin

Jan 13, 2022

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ-ն ինքն է իրեն ընդհանուր անվտանգության թեմաների լուսանցքում թողել։

 Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լարովը նյարդային պոռթկում է անվանել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ամերիկացի օրենսդիրների առաջարկը: Լավրովը նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում։

«Հասկանո՞ւմ եք` դա մի տեսակ նյարդային պոռթկում է, որոնց հասնում են մարդիկ, որոնք անվերջ շեշտում են իրենց մեծությունը։ Նրանք հասնում են հոգեբանական այն վիճակին, որը շատ դժվար է բացատրել»,–ասել է նա` հավելելով, որ զարմանքով է կարդում այդ լուրերը։Նրա խոսքով` կարծես թե մեծ մարդիկ են, լուրջ քաղաքական գործիչներ են, որոնք առաջին տարին չէ, որ Կոնգրեսում են, սակայն այդ քայլերը բացարձակապես պատիվ չեն բերում նրանց։Մեկնաբանելով Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի արձագանքն անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններին՝ Լավրովն այն անվանել է զգացմունքային և ոչ այնքան քաղաքավարի: ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ-ն ինքն է իրեն ընդհանուր անվտանգության թեմաների լուսանցքում է թողել։

«Այժմ, որբ Ժոզեպ Բորելը բավական էմոցիոնալ և ուժեղ ապրումներ է ունենում այն կապակցությամբ, որ Եվրամիությունը, իբր, հայտնվել է լուսանցքում, և Ռուսաստանն անտեսում է Եվրամիությունը, նախ Եվրամիությունն ինքն իրեն է ուղարկել եվրոպական անվտանգության թեմաների լուսանցք»,–ասել է Լավրովը:Նա պարզաբանել է, որ չնայած ԵՄ պաշտոնյաների հայտարարությանը, Եվրամիությանը «ոչ ոք ոչինչ թույլ չի տա», և բոլոր որոշումները կյանքի կկոչվեն ՆԱՏՕ-ի միջոցով:

Related Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *