• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Արտերկրում աշխատող քաղաքացիների ազդեցությունը հայրենի երկրների տնտեսությունների վրա

ByEditor

Feb 25, 2023

Արտերկրում աշխատող հայրենակիցների կողմից գումաը ստանալու երևույթը քաջ ծանոթ է մեզ՝ հայերիս: Հայաստանի անկախությունից ի վեր մեր քաղաքացիները թողնում են իրենց ընտանիքները և գումարներ աշխատելու նպատակով հայտնվում օտար ափերում: Աշխատանքի նպատակով գաղթածները փաստացի շենացնում են միանգամից երկու երկիր՝ սեփական հայրենիքը և այն երկիրը, որտեղ միգուցե գտել են իրենց երազանքի աշխատանքը:

Հայերիս ուշադրությունը միշտ սևեռված է մեր` արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների կողմը, որոնք հսկայական գումարներ կամ տրանսֆերտներ են ուղարկում հայրենիք, որոնց հաշվին զարգանում է ՀՀ տնտեսությունը:

Սակայն, պարզվում է, հայրենակիցների արտագնա աշխատանքից տրանսֆերտներ ստանում են նաև այլ երկրներ և բավականին մեծ ծավալներով.

2022 թ․-ին 2021 թ․-ի համեմատ արտագնա աշխատակիցների կողմից փոխանցված գումարների ծավալներն աշխարհի մասշտաբով աճել են 1.7 %-ով՝ կազմելով $ 794 մլրդ:

Հետաքրքիր է ուսումնասիրել՝ որ երկրների քաղաքացիներն են խոշոր ծավալի գումարներ փոխանցել արտերկրից հայրենիքին.

Պարզվում է՝ առաջին հորիզոնականում է Հնդկաստանը, որի քաղաքացիները 2022 թ․-ի դրությամբ արտերկրից հայրենիք են փոխացնել $ 100 մլրդ:

Երկրորդ հորիզոնականում է Մեքսիկան՝ $ 60.3 մլրդ ցուցանիշով:

Երրորդ տեղում է հայտնվել Չինաստանը, որն արտերկրում աշխատող իր քաղաքացիներից ստացել է 51 մլրդ: Փոքր ծավալով տրանսֆերտներ ուղարկում են Թուրքմենստանի, Պալաուի, Պապուա Նոր Գվինեայի և Գաբոնի քաղաքացիները՝ համապատասխանաբար $1 մլրդ, $ 2 մլրդ և $ 4 մլրդ ծավալներով:

Ուսումնասիրենք նաև տրանսֆերտների ազդեցությունը երկրների տնտեսության վրա.

Գծապատկեր 3. ՀՆԱ-ի վրա մեծ և փոքր ազդեցություն ունեցող տրանսֆերտները` 2022 թ.-ի դրությամբ
Տրանսֆերտներ/ՀՆԱ հարաբերակցության առավելագույն մակարդակ դիտվել է Տոնգայում՝ 49.9 %: Այս երկրի իշխանությունները տրանսֆերտների օգտագործման բավականին լայն հնարավորություններ են ստեղծել սեփական երկրում: Չնայած տնտեսությունը նման կախվածության մեջ գցել տրանսֆերտներից, նշանակում է էապես թուլացնել նրա հիմքերը և դարձնել անկայուն:

Հաջոդ տեղում է Լիբանանը, որտեղ տրանսֆերտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 37,8 %:

Երրորդ հորիզոնականում է Սամոան՝ 33.7 % ցուցանիշով: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ տրանսֆերտների խոշոր ծավալներով առաջին երեք հորիզոնականները գրաված երկրներում տրանսֆերտներ/ՀՆԱ հարաբերակցությունը չափազանց փոքր է:

Այսպես, 2022 թ․-ին տրանսֆերտներ/ՀՆԱ հարաբերակցությունը Հնդկաստանում կազմել է 2.8 %, Մեքսիկայում՝ 4.2 %, և Չինաստանում՝ 0.2 %: