• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Համաշխարհային բանկի ղեկավարը հայտարարել է պաշտոնը լքելու մտադրության մասին

ByEditor

Feb 25, 2023

Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը հայտարարել է առաջիկա ամիսներին իր պաշտոնը լքելու մտադրության մասին, ասվում է նրա տարածած հայտարարության մեջ։

«Հարգելի գործընկերներ, հայտնում եմ ձեզ, որ խորհրդին տեղեկացրել եմ Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը լքելու իմ մտադրության մասին մինչև այս ֆինանսական տարվա ավարտը: Ես շատ գոհ եմ մեր հիմնական ոլորտներում արձանագրված առաջընթացից և հավատում եմ, որ հաջորդ մի քանի ամիսները հիանալի հնարավորություն կլինեն ղեկավարության սահուն փոփոխության համար», — ասել է Մալպասն իր աշխատակազմին:

Ըստ Bloomberg գործակալության, խոսքը վաղաժամկետ հրաժարականի մասին է․ այն ենթադրաբար տեղի կունենա Մալպասի լիազորությունների պաշտոնական ժամկետի ավարտից մոտ մեկ տարի առաջ: Մալպասն ինքը չի բացահայտել իր որոշման պատճառը։

Դեյվիդ Մալպասը ծնունդով ամերիկացի է և Համաշխարհային բանկի 13-րդ նախագահը։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի ապրիլի 5-ից։