• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Օտարերկրացիների ակտիվությունը ՀՀ անշարժ գույքի շուկայում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ByEditor

Feb 24, 2023

Մի պահ թվում է՝ Հայաստանում ավելի շատ օտարերկրացի կա, քան հայաստանցի: Տպավորությունն այսպիսին էր դեռ 2022-ին, երբ Հայաստան ժամանեցին բազմաթիվ ռուսներ՝ փախչելով սեփական երկրում առկա պատերազմական վիճակից: Հատկապես Երևանի կենտրոնում հնարավոր է տեսնել ամենատարբեր ազգությունների ներկայացուցիչների: Եվ, իհարկե, չպետք է մոռանալ օտարազգի առաքիչներին: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում այս գործը դրված է օտարազգիների վրա:

Իրավիճակի նման զարգացմանը զուգահեռ` տնտեսությունը ևս հարմարվում է այս իրականությանը: Մասնավորապես, օտարերկրացիներն ակտիվ մասնակցություն են ունենում նաև ՀՀ անշարժ գույքի շուկայում.

ՀՀ-ում օտարերկրացիների ներգրավմամբ անշարժ գույքի վաճառքի գործաքների թվաքանակը 2022 թ․-ի դեկտեմբերին կազմել է 302 միավոր, իսկ գնման գործարքներինը՝ 190 միավոր:

Օտարերկացիները թե՛ անշարժ գույքի գնման, թե՛ վաճառքի մասով ակտիվ են եղել հիմնականում մայրաքաղաք Երևանում և Կոտայքի մարզում: Մասնավորապես, Երևանում օտարերացիների մասնակցությամբ գնման գործարքների թիվը կազմել է 108, վաճառքինը՝ 82 միավոր: Կոտայքի մարզում անշարժ գույքի գնման գործարքների թիվը կազմել է 34 4, իսկ վաճառքինը՝ 44 միավոր:

Պարզենք՝ ինչ անշարժ գույք են վաճառել և գնել օտարերկրացիները.

Օտարերկրացիների մասնակցությամբ գնման գործարքների 47.4 %-ը վերաբերում է բազմաբնակարան շենքի բնակարաններին, 20 %-ը՝ հողին և 18.9 %-ը՝ բնակելի տանը: Վաճառքի գործարքների պարագայում 40.4 %-ը պատկանում է հողին, 31.5 %-ը՝ բազմաբնակարան շենքի բնակարաններին և 23.5 %-ը՝ բնակելի տներին:

Նկատենք, որ ՀՀ անշարժ գույքում ակտիվ են ՌԴ քաղաքացիները: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են ԱՄՆ և ԵՄ քաղաքացիները: Չորրորդ հորիզոնականը պատկանում է Իրանի քաղաքացիներին: