• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բիլ Գեյթսը գնել է Heineken գարեջրագործական ընկերության բաժնետոմսերը

ByEditor

Feb 24, 2023

Միլիարդատեր և Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը ձեռք է բերել հոլանդական Heineken Holding NV (HEIO.AS) գարեջրագործական կոնցեռնի բաժնետոմսերի 3,76 %-ը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նիդեռլանդների Ֆինանսական շուկաների վարչության (AFM) հայտարարության մեջ ասված է, որ բաժնետոմսերը ձեռք են բերվել փետրվարի 17-ին: Նշվում է, որ Heineken Holding-ը տիրապետում է Heineken NV գարեջրի գործարանի բաժնետոմսերի մեծամասնությանը: Գեյթսը բաժնետոմսերը գնել է մեքսիկական FEMSA-ից, որը վաճառում է դրանք:

Գործակալության տվյալներով՝ FEMSA-ն վաճառել է իր բոլոր 18 միլիոն բաժնետոմսերը տարբեր գնորդների: Ինքը՝ Գեյթսը, 883 միլիոն եվրոյով (939,87 միլիոն դոլար) գնել է 10,8 միլիոն բաժնետոմս՝ ներկայիս շուկայական գնի հիման վրա:

Բիլ Գեյթսը հարյուր հազարավոր դոլարներ կկորցնի իր տան վաճառքից

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին կազմակերպության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում ասվում էր, որ Heineken կոնցեռնը խոստացել է ամբողջությամբ լքել ռուսական շուկան 2023 թվականի առաջին կիսամյակում։ Ընկերությունը վստահեցրել է, որ 2023 թվականի առաջին կիսամյակում կվաճառի իր ռուսական բիզնեսը` չնայած այն բանին, որ դրանից վնասը կկազմի 300 միլիոն եվրո։