• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Լիբանանում տնտեսական ճգնաժամը խորանում է.

ByEditor

Feb 24, 2023

Եղբայրական Լիբանանն ապրում է ծանրագույն ժամանակաշրջան: Երկրում շարունակում է անկայունությունը բոլոր ուղղություններով: Լիբանանը մտել է 2023 թ․ առանց նախագահի, որի պատճառն այն է, որ խորհրդարանը ոչ մի կերպ չի կարողանում ընտրել նոր նախագահ: Այս քաղաքական ճգնաժամին գալիս է լրացնելու 2018 թ․-ից սկզիբ առած տնտեսական ճգնաժամը, որի պատճառներն են թագավարակը, Բեյրութի նավահանգստի պայթյունը և քաղաքական լարված իրավիճակը:

Լիբանանը երևի աշխարհի այն երկրների շարքում է հայտնվել, որի բնակչությունը պարզապես խորը ատելություն ունի բանկերի հանդոպ։ Դրա վառ օրինակն է վերջին ժամանակներում հաճախացած բանկի մասնաճյուղերի հրդեհումը: Երկրում առկա և զարգացող ճգնաժամի մեջ մարդիկ մեղադրում են բանկերին, որոնց կողմից մատուցվող որոշ ծառայություններ սառեցված են: Օրինակ, մարդիկ չեն կարողանում իրենց խնայողությունները հանել բանկից, քանի որ դրանք սառեցված են: Ծանր օրեր է ապրում լիբանանյան ֆունտը: Լուրեր են շրջանառվում, որ բանկի վրա հարձակման պատճառն ազգային արժույթի կտրուկ անկումն է:

Ազգային արժույթի անկման վիճակագրությունը կարելի է ուսումնասիրել ստորև բերված գծապատկերի օգնությամբ.

Նկատենք, որ 2022 թ․-ի հունիս-սեպտեմբեր ամիսներին լիբանանցիները 1 ԱՄՆ դոլարի համար տալիս էին 24,000 լիբանանյան ֆունտ, իսկ արդեն 2022 թ․-ի հոկտեմբեր-2023 թ․-ի հունվար ընկած ժամանակահատվածում՝ 37,750 լիբանանյան ֆունտ:

Ազգային դրամի արժեզրկումը, քաղաքական անկայունությունը և համընդհանուր հիասթափությունը ոչ մի լավ բան չեն հուշում.

Դիտարկվող ողջ ժամանակահատվածում գործարար ակտիվությունն արդյունաբերությունում խիստ ցածր է եղել: Մասնավորապես, 2022 թ․-ի նոյեմբերից հետո գործարար ակտիվությունը սկսել է նվազել` 2023 թ․-ի հունվարին հասնելով 47.7 բալ մակարդակին:

Լիբանանին օգնություն են առաջարկել Ֆրանսիան և Իրանը: Ցավոք, նրանցից որ մեկի օգնությունն էլ ընդունեն լիբանանցիները, կհայտնվեն նոր գլխացավանքի մեջ, քանի որ թե՛ Ֆրանսիան, թե՛ Իրանը տարածաշրջանում սիրված պետություններ չեն: